Մեր կյանքում սպասվում է մեծ փոփոխություն։ Ցանկանում ենք, որ այդ հիասքանչ օրը մեր կողքին լինեն միայն մեզ հարազատ և թանկագին մարդիկ։ Ուրախ կլինենք Ձեզ հետ կիսելու մեզ համար այդքան կարևոր օրը։
Ձեր հարմարության համար մենք պատրաստել ենք քարտեզ։
Հուսով ենք, որ Դուք հեշտությամբ կգտնեք հարսանիքի վայրը և
կուրախացնեք մեզ Ձեր ներկայությամբ։
Ձեզ հետ բերեք ՍԵՐ, ժպիտներ ու անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև հարմարավետ կոշիկներ՝ պարելու համար։
Հիշիր՝ այս օրը ոչ հագուստի, ոչ էլ շքեղության մասին է։ Սա այն օրն է, երբ սերը ապացուցում է իր իրական գոյությունը։
Թույլ տանք, որ այդ օրը սպիտակ զգեստով լինի միայն հարսնացուն 🤍
Խնդրում ենք պատասխանել մինչև օգոստոսի 1-ը՝ որպեսզի կարողանանք ամեն ինչ պատրաստել։